Արմինֆո. Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար վստահության ամրապնդման միջոցների հայ-ադրբեջանական համատեղ շփման խումբը (JOLIG), որը բաղկացած է 11 հայ եւ ադրբեջանցի անկախ փորձագետներից եւ հասարակական կարծիք ձեւավորող անձանցից, 2022 թվականի հունիսի 27-28-ին հանդիպել է Կաչրեթիում (Վրաստան) իր գործունեությունն ամփոփելու եւ ռազմավարությունը համաձայնեցնելու համար, թե ինչպես կարող է վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ աշխատանքը նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: